«Տիկին դեսպան, կարդացեք ձեր շեֆության զեկույցները, որ Ձեր դիվանագիտական կարիերան վարկաբեկող հայտարարություններ չանեք». Աշոտյանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

«Այսօր Հայաստանը ժողովրդավարության ֆորում էր անում, բոլոր արևմտյան դեսպաններն այնտեղ տո մի գովք, տո մի ախպերություն, տո մի քեֆ-ուրախություն, չեք պատկերացնում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«ԱՄՆ նորանշանակ դեսպանը մեր երկիրն անվանել է ժողովրդավարության պայծառ կետ տարածաշրջանում: Դա գիտե՞ք՝ որ երկրի ներկայացուցիչն է, էն երկրի, որի ղեկավարությունը՝ Պետդեպը, 2022թ. մարդու իրավունքների զեկույցում ինչ ասես Նիկոլի իշխանության մասին գրել է: Ես դեսպանին չեմ ճանաչում, որ տեսնեմ՝ մի հատ էդ Պետդեպի զեկույցից իրեն նվեր կտամ: Ինքը որ նման բաներ է ասում, մի հատ իր շեֆության զեկույցը կարդա Հայաստանում ժողովրդավարության վիճակի, մարդու իրավունքների մասին` քաղաքականից մինչև քաղաքացիական, և այլն: Երևի, դեսպանն այնքան խառն է, որ սեփական շեֆության զեկույցը Հայաստանի մասին չի կարդացել: Տիկին դեսպան, հորդորում եմ Ձեզ, կարդացեք ԱՄՆ Պետդեպի 2022թ. զեկույցը՝ մարդու իրավունքների մասին՝ Հայաստանին վերաբերող, որպեսզի նման միամտություններ կամ ձեր դիվանագիտական կարիերան վարկաբեկող հայտարարություններ չանեք ու ձեր շեֆության աչքերում սխալ դուրս չգաք հանկարծ, նոր եք նշանակվել»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Նա նկատեց, որ ԱՄՆ դեսպանը նման բան է ասում, բայց Պետդեպի ներկայացուցիչն այսօր Ալիևին գովում է այն բանի համար, որ Ալիևը սպառնում է ԼՂ իշխանություններին ու ժողովրդին և ասում՝ եթե ձեզ խելոք պահեք, գլխիկոր գաք իմ մոտ, այդ ժամանակ ձեզ համաներում կանեմ:

«Նիկոլականները, որոնք օրգազմ են ապրում տիկին դեսպանի չհիմնավորված հայտարարություններից, մոռանում են, որ տիկին դեսպանի շեֆությունն այսօր Ալիև է գովել այն բանի համար, որ Ալիևը պատրաստ է համաներում տալ Արցախի ընտրված իշխանություններին և այլն: Տիկին դեսպան, ԱՄՆ հարգարժան գործընկերներ, ախր 2009-2013թթ. 5 անգամ ձեր երկրի երկու նախագահները հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքը արցախյան հիմնահարցի կարգավորման սկզբունքներից մեկն է, հայտարարել են մոտեցումներ, որոնց արդյունքում պետք է ճանաչվեր Արցախի ընտրված իշխանությունների մանդատը, առնվազն՝ Արցախի միջանկյալ կարգավիճակում: Համաներում տալիս են հանցագործներին, երբ ԱՄՆ-ը ողջունում է Ալիևի պատրաստակամությունը՝ համաներում տալ Արցախի իշխանություններին, եթե նրանք գլխիկոր գնան՝ հանձնվեն, դա ի՞նչ է նշանակում, ինքնորոշման իրավունքի հետապնդումը միջազգային կամ քրեական արա՞րք է:

ԱՄՆ գործընկերներ, դուք ողջունում եք մարդասպան, կոռումպացված, ավտորիտար Ալիևի պատրաստակամությունը՝ համաներման ենթարկել ժողովրդավար եղանակով ընտրված, թեկուզ՝ չճանաչված իշխանությունների ներկայացուցիչներին, որովհետև ժողովուրդն ինքնորոշման իրավունքի համար պայքար է տարե՞լ, այն պայքարը, որը դուք սատարել եք ձեր 5 հայտարարություններով և մնացած հայտարարություններով և մոտեցումներո՞վ: Մեկը լինի՝ Ալիևին համաներման ենթարկի: Որ Նիկոլը ներել է Ալիևին, չի նշանակում՝ հայ ժողովուրդը ներել է Ալիևին»:

Տեսանյութեր

Լրահոս