Ռուսական մամուլի արձագանքը՝ Էրդողանի հաղթանակի մասին
Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը գտնվում էր ոչ միայն արևմտյան, այլև ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսական մամուլի մի շարք հայտնի լրատվամիջոցներ մեկնաբանել են ընտրության արդյունքները և որոշ կանխատեսումներ արել:
Ստորև ներկայացված են ռուսական առաջատար լրատվամիջոցների արձագանքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրմանը:
Комсомольская правда
«Էրդողանը Թուրքիան կկառավարի ևս 5 տարի։ Ընտրությունները հանգիստ են անցել: Մասնակցությունը բարձր է եղել»։
РБК
«Ինչ էլ լինի ընտրությունների արդյունքում, թուրքական լիրան կփլուզվի»։
Коммерсант
«Թուրքիան որոշել է նախագահին: Անկարայի արտաքին քաղաքականությունը մեծ փոփոխություններ չի կրի, այդ թվում՝ Ռուսաստանի հարցում»։
Риа Новости
«Էրդողանը խոստացել է իրականացնել Պուտինի առաջարկած բնական գազի հաբի վերածվելու մասին նախագիծը»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայացել էր նախագահական ընտրությունների 1-ին փուլը, որի ընթացքում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը 50%+1 ձայն չհավաքեց, ինչի հետևանքով էլ ընտրությունները տեղափոխվեցին 2-րդ փուլ, որն էլ տեղի ունեցավ մայիսի 28-ին: Վերջին տվյալներով՝ Էրդողանը հավաքել է ձայների 52.16 տոկոսը, ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.84 տոկոսը: