Բաժիններ՝

Նորվեգիայում հայտարարել են, որ Շվեդիան պետք է ՆԱՏՕ-ի անդամ դառնա մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը

Նորվեգիայում հայտարարել են, որ մինչև Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ին գագաթնաժողովը Շվեդիան պետք է հնարավորինս շուտ միանա դաշինքին։

Այս մասին մայիսի 31-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդը:

« Շվեդիան պետք է հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, մինչև հուլիսին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովը։ Հյուսիսային տարածաշրջանի միավորմամբ ՆԱՏՕ-ն էլ ավելի կամրապնդվի»,- հայտարարել է Հյուիթֆելդը։

Նա նաև հայտնել է, որ Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը ներկա կգտնվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա Օսլոյում մայիսի 31-ից հունիսի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031