![](/banners/BeFunky-design.jpg)
ՆԱՏՕ-ն 700 զինծառայող կուղարկի Կոսովո
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/1112178.jpg)
ՆԱՏՕ-ն, անվտանգության նկատառումներից ելնելով, Կոսովոյում լրացուցիչ 700 զինվոր կտեղակայի և ևս մեկ գումարտակ կպատրաստի անհրաժեշտության դեպքում այնտեղ ուղարկելու համար:
Այս մասին մայիսի 30-ին Օսլոյում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ի ուժերը Կոսովոյում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ տարածաշրջանի ողջ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- շեշտել է Ստոլտենբերգը։