Վաշինգտոնը կարևոր է համարում ամերիկյան ուժերի ներկայությունը Ասիա- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
Միացյալ Նահանգները և Ճապոնիան մտադիր են զարգացնել համատեղ ջանքերը և կատարելագործել զսպման միջոցները, որոնք ուղղված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին (ԱԽՏ): Դա վերաբերում է նաև ամերիկյան միջուկային ուժերի ներկայությանը: յս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը «ԱՄՆ-Ճապոնիա ընդլայնված զսպման երկխոսության» շրջանակներում հերթական հանդիպումից հետո:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը «քննարկել են ԱՄՆ-ի սովորական և միջուկային հնարավորությունները, որոնք նպաստում են տարածաշրջանային զսպմանը, և ընդգծել են դաշինքի (խմբ.՝ ԱՄՆ-Ճապոնիա) ուժերի կառուցվածքի ու գործունեության օպտիմալացման կարևորությունը` զսպման արդյունավետությունը բարձրացնելու համար»:
«Միացյալ Նահանգներն ընդգծել է տարածաշրջանում ամերիկյան ռազմավարական ուժերի ներկայության տեսանելիությունը մեծացնելու իր հանձնառությունը», – նշել է Պետքարտուղարությունը։
Երկխոսության մասնակիցները պայմանավորվել են, որ կշարունակեն ուսումնասիրել համագործակցությունը խորացնելու հնարավորությունները՝ տեղեկատվության փոխանակման բարելավման, վարժանքների, զինվորական ուսուցման միջոցով՝ հնարավոր գրոհներից պաշտպանվելուն նախապատրաստվելու և միջուկային զենքի կիրառումը զսպելու համար: