ՌԴ Ֆինանսների նախարարությունը մշակում է ԵԱՏՄ երկրների հետ ալկոհոլի նվազագույն մանրածախ գների ներդրման մեխանիզմը

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունն արդյունավետ է համարում ալկոհոլային արտադրանքի նվազագույն մանրածախ գնի մեխանիզմը և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ԵԱՏՀ) է ուղարկել առաջարկություններ ԵԱՏՄ երկրներում դա կիրառելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը «Российская газета»-ում հրապարակված հարցազրույցում։

«Այժմ Միության շրջանակներում կարելի է նվազագույն գներ սահմանել միայն թունդ ալկոհոլային արտադրանքի և շամպայնի համար: Ընդ որում, կարծում ենք, որ նվազագույն մանրածախ գնի մեխանիզմն արդյունավետ է և անհրաժեշտության դեպքում պետք է ավելի ակտիվորեն կիրառվի ալկոհոլային արտադրանքի այլ տեսակների նկատմամբ։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, համապատասխան առաջարկություններ ենք ուղարկել ԵԱՏՀ, բայց դեռ ոչ բոլոր երկրներն են համաձայն դրանց», – նշել է նա։

Ալկոհոլի նվազագույն գները ՌԴ ֆինանսների նախարարությունը սահմանել է 2009 թվականից՝ ստվերային արտադրության դեմ պայքարի նպատակով։ Իսկ փրփրուն գինիների նվազագույն գները Ռուսաստանի Դաշնությունում սահմանվում են 2016 թվականից։ Ռուսաստանում գործում են նաև օղու, կոնյակի նվազագույն մանրածախ գներ:

Տեսանյութեր

Լրահոս