ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար

ԱՄՆ-ին խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու վերջին ջանքերը, և Վաշինգտոնը կշարունակի աջակցել նրանց այդ գործում: աայս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգները ուրախ է այս շաբաթ հյուրընկալել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և կողմերի միջև բանակցություններում միջնորդ հանդիսանալ:

Մեթյու Միլլերը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպել է ինչպես առանձին, այնպես էլ եռակողմ ձևաչափով՝ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծելով, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է:

«Միացյալ Նահանգներին խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերը՝ արդյունավետորեն ներգրավվել խաղաղության գործընթացում, և մենք կշարունակենք նրանց ամեն կերպ օգնել՝ այդ գործընթացն առաջ մղելու համար», – ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Միրզոյան-Բլինքեն հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս