«Ավելի շատ թուրքերին եք սիրո՞ ւմ, թե՞ արաբներին». Հոլանդացի քաղաքական գործիչը՝ Էրդողանին

Նիդերլանդների «Ազատություն» կուսակցության նախագահ Գերտ Վիլդերսը, ով հայտնի է իր հակաթուրքական հայացքներով, Twitter-ում անդրադարձել է թուրք կանանց խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է․ «Շատ թուրք կանայք ինձ ասում են, որ Թուրքիայում գտնվող արաբներն իրենց վիրավորում են՝ անվանելով անբարոյականներ, և վատ վերաբերմունք ցույց տալիս։ Նախագահ Էրդողան, կարո՞ղ եք ինձ ասել թուրք կանանց վիավորող արաբներին էլի ձեր եղբա՞յրն եք համարում։ Ավելի շատ արաբների՞ն, թե՞ թուրքերին եք սիրում»։

Իսկ ավելի ուշ հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ՝ մեջբերելով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի խոսքերը․

«Ով հերոս թուրք կին, դու արժանի ես ոչ թե գետնին սողալու, այլ ուսերովդ դեպի երկինք բարձրանալու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930