Դանիան կարագացնի անցումը F-35 ինքնաթիռներին, որպեսզի կարողանա F-16- երն ավելի արագ փոխանցել Ուկրաինային
Դանիայի իշխանությունները պատրաստվում են մինչև 2025 թ.-ն ամբողջությամբ հրաժարվել F-16 մարտական ինքնաթիռների օգտագործումից և անցնել ավելի ժամանակակից F-35-երին: Այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տրոելս Լունդ Պոուլսենը:
Ըստ պաշտոնյայի՝ Դանիան երկու տարով ավելի շուտ կավարտի F-16-երը F-35-երով փոխարինելու գործընթացը, որը նախապես պլանավորված էր 2027 թ.-ին:
Լունդ Պոուլսենը նաև հայտնել է, որ Դանիայի կառավարությունն ուկրաինացի օդաչուներին սովորեցնում է շահագործել F-16 կործանիչները:
«Մենք նաև կդիտարկենք ՝արդյոք պետք է դանիական F-16 կործանիչները կոնկրետ նվիրաբերում անենք Ուկրաինային, և արդյոք քանիսն են դրանք լինելու», – ասել է նա:
Միևնույն ժամանակ Տրոելս Լունդ Պոուլսենը հավելել է, որ F-16-երը Դանիայում կմնան մինչև 2024 թ.-ը:
Դանիան 27 F-35 կործանիչներ է պատվիրել, որոնք կփոխարինեն 40 տարվա F-16-երին: Ուկրաինան բազմիցս Արևմտյան երկրներին խնդրել է իրեն F-16-եր տրամադրել Ռուսաստանի զինված ուժերի դեմ պայքարում: