
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը կոչ է արել Բաքվին երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինով

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ Այս մասին նա հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին X-ի (նախկին՝ թվիթերյան) իր էջում գրել է Ժան Ասելբորնը։
Նա տեղեկացրել է, որ Միրզոյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը։
«Լյուքսեմբուրգը կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգությունը և մարդկանց տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով»,– գրել է նա։