Տոկաևը շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ Կենտրոնական Ասիայի ղեկավարների հետ հանդիպմանն իրեն հրավիրելու համար
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում հանդիպել է ԱՄՆ Սենատի ազգային անվտանգության և կառավարության հարցերի հանձնաժողովի նախագահ Գարի Փիթերսի հետ։
Այդ մասին հայտնել է հանրապետության ղեկավարի մամլո ծառայությունը։
Փիթերսի հետ զրույցում Տոկաևը երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Կենտրոնական Ասիայի և ԱՄՆ-ի պետությունների ղեկավարների առաջին գագաթնաժողովին իրեն հրավիրելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և կանցկացվի «C5 + 1» ձևաչափով:
«Միացյալ Նահանգները միշտ եղել է մեր ռազմավարական գործընկերը գլոբալ անվտանգության ամրապնդման, միջուկային զենքի չտարածման, տնտեսական կայունության ապահովման և ժողովրդավարական արժեքների առաջմղման ոլորտներում։ Կարծում եմ, որ մենք շատ բանի ենք հասել, բայց, այնուամենայնիվ, պետք է ավելի հեռուն գնալ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունն ամրապնդելու համար»,- հավելել է Ղազախստանի նախագահը։