Բաժիններ՝

Լրագրողները Նիգերում աջակցում են ապստամբների կառավարությանը

Նիգերի լրագրողների ասոցիացիան աջակցություն է հայտնել իշխանության եկած ապստամբներին։

Լրագրողները նշել են, որ մինչ այժմ նոր իշխանությունների կողմից մամուլի ազատության խախտումներ չեն նկատել։

«Նիգերի լրագրողների ասոցիացիան իր աջակցությունն է հայտնում Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդին և նրա ղեկավար, բրիգադային գեներալ Աբդուրահման Չիանիին, պետության ղեկավարին, ինչպես նաև Ալի Մահամանե Լամին Զեյնի գլխավորած անցումային կառավարությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Ասոցիացիայի ղեկավարությունը նաև կոչ է արել հարգել փաստերը՝ ի հեճուկս տարածված կեղծ լուրերի և բացահայտ ստերի, հիշեցնելով կիբեռհանցագործության մասին օրենքի համապատասխան դրույթները և Նիգերում մամուլի ազատության մասին հրամանագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031