
Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին դանիացի դիվանագետին կանչել է Ղուրանի պղծման պատճառով

Թուրքիայի ԱԳՆ-ն մեկ ամսվա ընթացքում չորրորդ անգամ է կանչել Անկարայում Դանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Կոպենհագենում Ղուրանի այրման գործողությունների պատճառով։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը դանիացի դիվանագետին կանչել էր օգոստոսի 18-ին, 21-ին, 22-ին։
Պաշտոնական Անկարային մեծապես անհանգստացնում է այն հանգամանքը, որ Կոպենհագենում տեղակայված Թուրքիայի և որոշ մահմեդական երկրների դեսպանատների առջև Ղուրանի այրման դեպքերը կրում են շարունակական բնույթ։