
Ամերիկյան ընկերությունը շուրջ 800 մլն դոլարի ներդրում կիրականացնի Թուրքիայում

Ամերիկյան մասնավոր «Ethos Asset Management» ֆինանսական ծառայություններ տրամադրող ընկերությունը հայտարարել է Թուրքիա ներդրումներ կատարելու մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության համաձայն՝ մինչև 2024-ը Թուրքիայում գործող տարբեր ընկերություններում կկատարվի 250 մլն դոլարի ներդրում, իսկ մինչև 2024-ի տարեվերջ՝ 516 մլն դոլարի ներդրում:
Նշվում է, որ վերոհիշյալ ներդրումները կատարվելու են ֆինանսական ծառայություններ տրամադրող ընկերության կողմից մշակված 3 տարբեր ծրագրերի շրջանակներում՝ Թուրքիայի սննդի, արտադրության և ավտոմոբիլային ոլորտներում:
Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, տնտեսագետ Կառլոս Սանտոսը նշել է, որ արդեն կատարվել է 76 մլն դոլարի ներդրում:
Նշենք, որ ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 72 երկրում։