Բաժիններ՝

Սուեզի ջրանցքում նավագնացությունն ամբողջությամբ վերականգնվել է

Սուեզի ջրանցքում նավարկությունն ամբողջությամբ վերականգնվել է երկու լցանավերի բախումից հետո։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ջրային ճանապարհի ադմինիստրացիան։

Առավոտյան Սուեզի ջրանցքում բախվել են հեղուկ գազ և նավթ տեղափոխող լցանավերը։ Ջրային ճանապարհի վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիան ավելի ուշ ասել էր, որ մի քանի ժամվա ընթացքում նավերը կվերսկսեն իրենց աշխատանքը սովորական ռեժիմով։ Նրա խոսքով, լցանավերի բախման պատճառը եղել է նրանցից մեկում առկա տեխնիկական անսարքությունը։ Բախման հետևանքով ջրանցքի հյուսիսային կողմից նավարկությունը դադարեցվել էր, տեղի ծառայությունները քարշակով հեռացրել են լցանավերը։

«Ջրանցքում նավարկությունը վերադարձել է բնականոն հուն»,- ասվում է Սուեզի ջրանցքի վարչակազմի հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031