
Սլովակիայի նախագահը աշխատանքից ազատել է հետախուզության ղեկավարին

Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան աշխատանքից ազատել է հետախուզության ղեկավար Միխալ Ալաչին, ով կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ոստիկանության տվյալներով՝ Ալաչը կասկածվում է հանցավոր խմբավորում ստեղծելու, լիազորությունները չարաշահելու և արդարադատությանը խոչընդոտելու մեջ։ Ավելի վաղ Սլովակիայի նախարարների կաբինետը քննարկել և հաստատել է Ալաչին աշխատանքից ազատելու առաջարկը։ Սլովակիայում հետախուզական ծառայության ղեկավարին նշանակում և պաշտոնից ազատում է նախագահը՝ կառավարության առաջարկով։
Ոստիկանության տվյալներով՝ Ալաչը հանցավոր խմբի անդամ էր, որը գլխավորում էր սլովակ գործարարներից մեկը, ով հայտնի է հատուկ ծառայության հետ իր կապերով։ Նրա նպատակն, ըստ իրավապահների, հետախուզության վրա ազդելն էր։