Բաժիններ՝

Անոմալ շոգը հարվածել է գինու խոշոր արտադրողին

Ֆրանսիայում անոմալ շոգը հարվածել է խաղողի բերքին։ Բարձր ջերմաստիճանի պատճառով տարածաշրջանում գինու արտադրությունը կկրճատվի 10-ից 20 տոկոսով։

Հարավային Ֆրանսիայի Լանգեդոկից գինու արտադրողի և ֆրանսիական խոշորագույն ֆերմերների FNSEA արհմիության առաջին փոխնախագահ Ժերոմ Դեսպեյը հայտարարել է, որ շոգի պատճառով առաջացած վնասը կնվազեցնի գինու արտադրությունն այս տարի ամբողջ երկրի հարավում:

Վերջին օրերին երկրի մեծ մասում և հատկապես ամենահին գինեգործական շրջաններից մեկում՝ Ռոնի հովտում կանխատեսվում է մինչև 42 աստիճան տաքություն։ Ըստ գինեգործ Ժերոմ Վոլլեի, դրա պատճառով բերքի մի մասը կկորչի, սակայն այն խմիչքը, որը կստացվի գոյատևած խաղողից, կլինի բացառիկ որակի։

«Շոգը կարող է օգտակար լինել, եթե այն երկար չի տևում, հակառակ դեպքում մի փոքր այրում է խաղողը, և մենք կորցնում ենք արտադրանքի մի մասը», – բացատրել է գինեգործը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս