
Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD) իր Թվիթերյան էջում։
Նախարարության տվյալներով՝ Էշիլյուրտի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 08:35-ին:
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։