Բաժիններ՝

Թուրքական ԱԹՍ-ը Սիրիայի հյուսիս-արևելքում հարվածել է լրագրողների մեքենային

Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոմեքենային, որում եղել են «JinTV» հեռուստաալիքի կին լրագրողները։

Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, հարվածի հետևանքով վարորդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, երկու լրագրողներ վիրավորվել են, նրանք ավելի ուշ հոսպիտալացվել են։

«JinTV» հեռուստաալիքն իրեն ներկայացնում է որպես կանանց համար նախատեսված լրատվամիջոց, նրա կենտրոնակայանը գտնվում է Նիդեռլանդներում, իսկ աշխատակիցների թվում հիմնականում կանայք են Քրդստանից, Թուրքիայից, Սիրիայից, Իրաքից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031