Զելենսկին Կիևում ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Մեր նախարար Հաքան Ֆիդանին Կիևում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Սա Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Ֆիդանի առաջին այցն է Ուկրաինա։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ուկրաինայի իշխանությունների հետ Ֆիդանի բանակցությունների գլխավոր թեման լինելու է հացահատիկի գործարքի վերսկսումը։ Այդ նույն թեման նա պլանավորում է քննարկել Ռուսաստան առաջիկա այցի ընթացքում։ Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան ներկայում քննարկվում է, սակայն հացահատիկի գործարքի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումները դրանից չեն փոխվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031