Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարել է Օդեսայի մարզում ռուսական 4 հրթիռ խոցելու մասին
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ գիշերը Օդեսայի մարզում խոցվել է ռուսական 4 հրթիռ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«2023 թ․ օգոստոսի 25-ի գիշերը հակառակորդը Սև և Ազովի ծովերի ջրատարածքներից հարված է հասցրել օդային և ծովային տեղակայման հրթիռներով։ Հարավային շրջանների ուղղությամբ Սու-34 ինքնաթիռներից Սև ծովից արձակվել է երկու «X-59» կառավարվող ավիացիոն հրթիռ և երկու «Կալիբր» թևավոր հրթիռ՝ Ազովի ծովից, փոքր հրթիռային նավից»,- նշված է հաղորդագրությունում:
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ «արձանագրվել է «Շահիդ-131» տիպի մեկ հարվածային անօդաչու թռչող սարքի արձակում»։ Ուկրաինայի զինվորականների տվյալներով՝ բոլոր հինգ թիրախները ոչնչացվել են:
Լրատվամիջոցը նշում է, որ հուլիսի կեսերից Ռուսաստանը պարբերաբար գնդակոծում է Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքը։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ հարվածների թիրախում հացահատիկի ամբարներն են։ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա ուկրաինական հարձակումից հետո հեռակառավարվող նավակներ է ոչնչացնում։