«Ասում են՝ հարիֆն ի՞նչ անի. նախ՝ հարիֆին չեն ընտրում երկրի ղեկավար, երկրորդ՝ տարեք՝ ձեր տանը պահեք». Հուսիկ Արա

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հավաստի տեղեկություններ ունեն, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ: Ըստ նրա՝ Ադրբեջանի հիմնական նպատակն էթնիկ զտման ճանապարհով հայությանը հեռացնելն է Լեռնային Ղարաբաղից՝ լինի դա սովամահության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում բանաստեղծ Հուսիկ Արան դիմեց Փաշինյանին.  «Նիկոլ Փաշինյան, չէ՞ որ այս ամենի առաջին հեղինակը դու ես, դու ես, չէ՞, դրան տարել, գոնե բարոյականություն ունեցիր, ասա՝ ես եմ արել, ոչ թե գցիր ուրիշի վրա: Ինքդ ես ստեղծել այդ բոլոր պայմանները: Նիկոլ Փաշինյանն Արցախում ստեղծել է ցեղասպանություն իրականացնելու բոլոր պայմանները, և այսօր դա փուլ առ փուլ իրականացվում է: Իհարկե, մեր ժողովուրդը ցեղասպանություն ասելով՝ հասկանում է արդեն մորթված դիակ տեսնելը, բայց սրանք փուլեր են, քայլ առ քայլ կատարվում են: Ինքն ու իր հանցավոր խմբակը՝ երիտթուրքերի ժառանգները, այս ամբողջ պայմանները ստեղծեցին, Արցախը հրեցին-գցեցին ցեղասպանության մեջ: Սա հասկանո՞ւմ է, ընդհանրապես, ինչ է արել և ինչ է անում, իր մեջ ստոպ չկա՞: Երեկ էլ Անկախության հռչակագրին անդրադարձավ, որի հիմքում դրված է Արցախի ինքնորոշումը: Հրաժարվելով Արցախից՝ հրաժարվում ես անկախությունից: Նա շատ լավ տեսնում է, որ դիմացը ոչ ոք չկա, ասում ՝ գերբը փոխենք, հիմնը փոխենք, Արարատը մեր լեռը չէ, ինչ ասում է՝ ձայն չկա: Դիակին էլեկտրաշոկի են ենթարկում՝ արձագանքում է, մեր ժողովուրդը չի արձագանքում: Հիմա էլ անկախությունը դրեց կասկածի տակ»:

Բանաստեղծի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը սկզբում պատգամավորների միջոցով էր որոշ ուղերձներ փոխանցում, բայց հիմա ուղղակի ամեն ինչ բաց ասում է.

Կարդացեք նաև

«Նա ամեն ինչ հանձնելու է, տալու է, լկտի, ցինիկ նայելու է մեր աչքերի մեջ և դա հայտարարի, իմանալով, որ ոչ ոք իր դեմ չի կանգնի: Թումանյանն ասում է՝ դառնացած ժողովուրդ, դառնությունից զատ, մեր ժողովրդի մեջ ոչինչ չկա, ժամանակակից լեզվով ասած՝ «աբիժնիկ», իսկ «աբիժնիկը» վրեժ է լուծում ինքն իրենից, իր երկրից, իր ամեն ինչից: Մեր ժողովրդի մեծամասնությունն է սա անում: Մեկը եկել է, թքում է քո բոլոր սրբությունների վրա, ամեն ինչ հողին է հավասարեցնում, ու հորթի հայացքով նայում՝ ժպտո՞ւմ ես»:

Դիմելով Փաշինյանին՝ նա նշեց՝ սա միայն քո երկիրը չէ. «Դու քո ձեռքով իմ հայրենիքն ես կործանում, շանորդի, ես իրավունք ունեմ քեզանից պահանջելու: Քո գլուխը քարը, ես ազնվորեն ապրել, ստեղծագործել եմ, ո՛չ պնակալեզություն եմ արել, ո՛չ պաշտոն եմ ուզել, դու ինչո՞ւ ես այսօր ինձ զրկում իմ հայրենիքից, ինչո՞ւ ես ինձ զրկում վաղվա արժանապատիվ օր ունենալու իրավունքից: Այդ շանորդին իր խմբով խլում է իմ հայրենիքը: Չեմ կարողանում ինքս ինձ հետ հաշտվել, որ Արցախը կորցրել ենք, որովհետև Արցախը կորցնելով՝ կորցնելու ենք Սյունիքը, Գեղարքունիքը և ամբողջը: Չի հասկանում այս ժողովուրդը: Մենք կռապաշտից էլ վատ ենք. տեսնելով էլ չենք հավատում: Տեսնում ես՝ դեռ Արցախը չկորցրած՝ դու կորցնում ես Սյունիքն ու Գեղարքունիքը ու վերջանում ես դու: Թուրքիան ասում է՝ Մեղրիի միջանցքը ստանալու եմ: Սա ասում է՝ արի գծի իմ երկրի սահմանները, այ քեզ բան, նա էլ ասում է՝ կգծեմ, դու երկիր չունես այլևս: Ես այս ամենը տեսնելով, զգալով՝ տեղեր է գալիս, որ էմոցիաներս էլ չեմ կարողանում զսպել: Անհնար է այլևս զուսպ լինել: Արդեն քո Անկախության հռչակագրին ես ասում՝ ո՞չ»:

Նա նկատեց՝ այս ամենը ի սկզբանե ծրագրված, պլանավորված էր Փաշինյանի կողմից. «Արցախում առկա ներքաղաքական լարվածությունը վերջն է արդեն: Ես, 3-4 օր է ՝ անհույս տագնապի մեջ եմ, եթե դա չլիներ, ամեն ինչ հնարավոր էր փրկել, իսկ եթե ներսից կա պառակտում, քաոս, ուրեմն՝ ամեն ինչ կորած է: Արայիկ Հարությունյանը, պարզ է՝ ում դրածոն է, ինչու է դրածո: Սամվել Բաբայանը իսկապես հերոս տղա է եղել, բայց հիմա ասում է՝ բացել Աղդամի ճանապարհը: Այ, սա է, որ ես զարմանում եմ հայի վրա: Ով՝ ով, բայց ոչ դու, Սամվել Բաբայան: Սա է, որ ապշում ես, ու այդպիսի դեպքեր շատ են եղել մեր մեջ: Ինչո՞ւ թուրքի մեջ մի հատ Նիկոլ չծնվեց, ՔՊ-ականներ չծնվեցին: Այդ ՔՊ-ականների մի մասն էլ 88-ի ազգային զարթոնքով անցած մարդիկ էին: Էն ժամանակ շահեկան էր ձեր լափամանին, որ ասեք՝ Արցախն ազատագրենք, հիմա ձեր լափամանին շահեկան է, որ ասեք՝ Արցախն Ադրբեջա՞ն է: ՄԱԿ-ում ի՞նչ որոշեն, շատ հստակ ասում են՝ Ադրբեջանի կազմում եք ճանաչել: Դու ես այդ ամենն արել, դու ես ճանաչել: Ես պատերազմից հետո գրել եմ, որ սրանք անասնական վախի մեջ են, հիմա իրենց աչքին ոչինչ չի գալիս:

Մի երկու ամիս առաջ ասում էր՝ հարց է՝ կկարողանա՞նք մեր պետականությունը պահել այս երկու տարվա ընթացքում, թե՞ ոչ, հիմա էլ Անկախության հռչակագիրն է կասկածի տակ դնում: Ինքը շատ լավ գիտակցում է՝ մենք քարտեզի վրայից ջնջվում ենք, բայց դրան գնում է՝ մի շաբաթ կամ 6 ամիս էլ իշխանության մնալու համար: Եթե մի քիչ սիրեր էս երկիրը, ստոպ կտար, բայց ինքն ատում է այս երկիրն ու այս ժողովրդին: Ինքն ատում է և՛ հային, և՛ Հայաստանը, խորապես, արմատական է ատում, էլ չեմ ասում՝ Արցախը: Թե ինչու, ես չեմ կարողանում հասկանալ»:

Նա շեշտեց՝ Արցախի ժողովրդին Փաշինյանը գցել է կրակը, ասում է՝ վառվում են. «Բա ի՞նչ պետք է անեն, արա, դու ես արել և շարունակում ես անել: Ո՞ւմ ես եկել խաբում, հո բոլորը հայվան չե՞ն էս երկրում, մարդիկ կան՝ հասկանում են: Էն խաբվողներն էլ չեն խաբվում, ուղղակի ուզում են արդարացնել իրենց նիկոլականությունը: Սրանց մնալով՝ շատ վատ է լինելու:

Ուղղակի պետք է կասեցնել այս իրավիճակը, փրկել եղածը: Մեկ վայրկյան առաջ սրանցից ազատվել է պետք, սրանք մեծ պատերազմի են տանելու: Իշխանափոխության դեպքում հնարավոր է պատերազմ կանխել: Սրանք խաղաղության օրակարգով տանելու են պատերազմի, վերջում էլ ասեն՝ դե, հարիֆն ի՞նչ աներ, խաղաղություն էր ուզում՝ պատերազմ եղավ: Ասում են՝ հարիֆն ի՞նչ անի. նախ՝ հարիֆին չեն ընտրում երկրի ղեկավար, երկրորդ՝ խեղճ է, թշվառ է, տարեք՝ ձեր տանը պահեք, բայց մի դրեք երկրի ղեկավար: Մեր ժողովուրդը ուժեղ, կամային մարդ չի սիրում: Ես դրանց համար մտահոգված չեմ, ես իմ ու իմ նմանների համար եմ մտահոգ: Ես ազնիվ ապրել եմ այս երկրում, ես արժանի չեմ հոգեբանական այս ծանր վիճակին, այս անարժանապատիվ վիճակին, որին ինձ հասցրել են Նիկոլն ու նիկոլականները»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս