«Հեյնիկեն» ընկերությունը Ռուսաստանում գտնվող իր բիզնեսը 1 եվրոյով վաճառել է

Գարեջուր արտադրող հոլանդական «Հեյնիկեն» ընկերությունը 1 եվրոյով վաճառել է Ռուսաստանում գտնվող իր բիզնեսը: Ընկերությունն իր բոլոր բաժնեմասերն ու 7 գործարանները վաճառել է Arnest Group ընկերությանը։ Այս մասին հայտնում է ռուսական rbc.ru-ն։

Ըստ կայքի՝ Arnest ընկերությունը պարտավորվել է ժամանակի ընթացքում մարել հոլանդական ընկերության ունեցած 100 միլիոն եվրոյի պարտքը և առաջիկա 3 տարում պահպանել 1800 աշխատատեղերը։

«Հեյնիկեն»-ից հայտարարել են, որ կես տարվա ընթացքում Ռուսաստանում կդադարեցնեն «Ամստել» գարեջրի արտադրությունը, այլ երկրում այդ անունով արտադրանք չեն թողարկի, և Ռուսաստան այլևս չեն վերադառնա։

Arnest Group ընկերությունն արտադրում է մազերի լաք, դեզոդորանտ, միջատասպան նյութեր, կոշիկների խնամքի միջոցներ։

Տեսանյութեր

Լրահոս