ԼՂ բնակչությանը լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս կրելու վտանգ է սպառնում. Խուան Մենդես

Առկա փաստերը բավարար հիմք են հանդիսանում միջազգային հանրությանը վաղաժամ նախազգուշացում տալու համար, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը «լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս կրելու» վտանգ է սպառնում` ինչպես որ սահմանված է «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների պատվիրակությունների և բազմակողմ հումանիտար համագործակցության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ըստ ՍպուտնիկԱրմենիայի, հայտարարել է գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Վտանգված բնակչությանը պաշտպանելու նպատակով Արդարադատության միջազգային դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցն անտեսելը նույնքան մտահոգիչ, խիստ ընդգծված ազդանշան է, որքան դատական ​​հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելը»,- նշել է պրոֆեսոր Մենդեսը՝ մատնանշելով, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները չկատարելու Ադրբեջանի որոշումը բավարար հիմք է, որպեսզի գործարկվեն ՄԱԿ-ի վաղ ահազանգման և կանխարգելման կարողությունները:

Տեսանյութեր

Լրահոս