
ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակը ժամանակավորապես փակվել է

Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանն օգոստոսի 25-ին փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, այնուհետև վերաբացվել է։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։
«Տեղեկացնում ենք, որ «Ազգերի պալատում» առաջացած հարցն այժմ լուծվել է։ Բոլոր մուտքերը վերաբացվել են», – մեջբերում է գործակալությունը հայտարարությունից։
Թե կոնկրետ անվտանգային ինչ խնդիր է առաջացել՝ ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում չեն նշել։
«Ազգերի պալատի» շենքում է գտնվում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը։ Ըստ Retuers-ի՝ այն նաև հանգույց է հանդիսանում դիվանագետների, հումանիտար ոլորտի աշխատողների և պետական պաշտոնյաների համար։