Պրիգոժինի՝ կյանքից հեռանալը պաշտոնապես հաստատելու համար փորձաքննություն է իրականացվում, արդյունքները դեռ հայտնի չեն. Պեսկով

Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները կհրապարակվեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունների ավարտից հետո, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե ուշադիր լսեք Ռուսաստանի նախագահի երեկվա հայտարարությունը, նա ասաց, որ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այդ թվում՝ գենետիկական, կկատարվեն, պաշտոնական արդյունքներ չկան, հենց որ պատրաստ լինեն հրապարակման, կհրապարակվի»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կրեմլն ունի Պրիգոժինի մահվան պաշտոնական հաստատում։

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ առայժմ վաղ է խոսել այն մասին՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կգտնվի Պրիգոժինի հուղարկավորությանը, եթե ավիավթարում նրա մահը հաստատվի։

Օգոստոսի 23-ին Տվերի մարզում կործանվել էր «Embraer» ինքնաթիռը, որը «Շերեմետևո»-ից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։ Այնտեղ գտնվող բոլոր 10 անձինք զոհվել են։ Ուղևորների ցանկում կար նաև Եվգենի Պրիգոժինի անունը։ Ինքնաթիռը գետնին բախվելիս այրվել է, այն թռիչքի մեջ է եղել կես ժամից էլ քիչ։

Տեսանյութեր

Լրահոս