
ԿԺԴՀ-ի հետախուզական արբանյակի արձակման երկրորդ փորձը ևս ձախողվել է

Հյուսիսային Կորեայի հետախուզական արբանյակի արձակման երկրորդ փորձն ավարտվել է անհաջող՝ տանող հրթիռի թռիչքի երրորդ փուլում առաջացած խնդիրների պատճառով։ Այս մասին «տեղեկացնում է ТАСС գործակալությունը։
«Նոր տանող հրթիռի առաջին և երկրորդ փուլերի թռիչքն անցել է նորմալ, բայց երրորդ աստիճանի թռիչքի ժամանակ առաջացել է չնախատեսված իրավիճակ», – վկայակոչում է ТАСС-ը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրությունից։
Նշվում է, որ խոսքը վթարային դետոնացիայի համակարգում առկա սխալի մասին է։
Արբանյակն ուղեծիր դուրս բերելու հաջորդ փորձը նախատեսված է հոկտեմբերին։
Արբանյակի արձակման նախորդ փորձը Փհենյանն արել էր մայիսի 31-ին։ Այն ժամանակ «Չհոլիմա-1» հրթիռը` «Մալիգյոն-1» ռազմական հետախուզական արբանյակով ընկել էր Դեղին ծովը՝ երկրորդ աստիճանի շարժիչի աշխատանքի և վառելիքի անկայունության պատճառով: