
Ֆիդանը մեկնում է Ռուսաստան

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Րյաբկովը օգոստոսի 25-ին հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Հաքան Ֆիդանը այցելելու է Ռուսաստան, սակայն այցի օրվա մասին հստակ տեղեկություն այդպես էլ չի հայտնել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բացի այդ նույն օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ արդեն նախապատրաստվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Ավելի վաղ Թուրքիայում դիվանագիտական աղբյուրն էր ՏԱՍՍ-ին հայտնել, որ հավանաբար սեպտեմբերի 4-ին Սոչիում նախատեսվում է Պուտինի և Էրդողանի հանդիպումը։
Նշենք, որ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Էրդողանը Պուտինի հետ սպասվող բանակցություններում մտադիր է բարձրացնել Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերսկսման հարցը։