Չինաստանի ջանքերը թույլ տվեցին կանխել կորոնավիրուսի տարածումն աշխարհում, ՉԺՀ-ի սահմաններից դուրս վարակումների թիվը չի գերազանցում մեկ տոկոսը: Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վան Ին Գերմանիա կատարած այցի ընթացքում։
Չինաստանում ավելի քան 1,7 հազար բուժաշխատող է վարակվել նոր կորոնավիրուսով, նրանցից վեց մահացել են: Այդ մասին փետրվարի 14-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի ղեկավար Ցզեն Իսինը։
Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում կարատինի մեջ գտնվող Diamond Princess ճամփորդանավից փետրվարի 14-ին տարհանել են 80-ից բարձր տարիքի մարդկանց առաջին խումբը, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Չինաստանում փետրվարի 14-ի տեղական ժամանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին) Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 63 հազար 851, մահացու վախճան է արձանագրվել 1380 դեպքում, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է արգելել վարչակազմի աշխատակիցներին լսելու իր հեռախոսազրույցները մյուս երկրների ղեկավարների հետ:
Չինացի բժիշկները մշակել են 2019-nCov կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման արդյունավետ եղանակ: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի պետական ունեցվածքի վերահսկման եւ կառավարման կոմիտեն։
Մերապի հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Ինդոնեզիայի կենտրոնական մասի Ճավա կղզում:
Կորոնավիրուսով ախտահարման առավել մեծ թվով դեպքերը տեղի են ունենում օդա-կաթիլային ճանապարհով: Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը։
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյին Բաթուլգան արգելել է Ցագան Սար (լուսնային տոմարով մոնղոլական Ամանորի) տոնի հետ կապված բոլոր հրապարակային միջոցառումները՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հուշարձանը, որն անցյալ շաբաթ է բացվել Նիսում, ենթարկվել է վանդալների հարձակմանը:
Ավելի քան 21,5 հազար բժիշկ է ամբողջ Չինաստանից ժամանել Հուբեյի նահանգ՝ իրենց գործընկերներին օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Հայ-գերմանական հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն, սակայն այն շարունակում է չօգտագործվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս օրակարգին:
ՉԺՀ-ում նոր կորոնավիրուսի բռնկման ժամանակամիջոցում Չինաստանի եւ մյուս երկրների միջեւ օգտագործվող միջազգային ավիացիոն երթուղիների թիվը կրճատվել է 67 տոկոսով:
Այս իրավիճակում միամիտ կլիներ, որ ՀՀ ղեկավարությունը ԵՄ-ն դիտարկեր և համարեր այնպիսի կառույց, ինչպիսին այն 1990-ական թթ. Էր, և մտածեր, որ Արևմուտքը կօգնի: Արևմուտքը, որն այսօր խնդիրներ ունի և խնդիրներ է հարուցում, նման Արևմուտքից աջակցություն անհնար է ակնկալել: Հայաստանը ստիպված է շարունակել այն քաղաքականությունը, որը կարող է և որը հնարավոր է, այսինքն՝ այն, ինչ արել է իր ողջ պատմության ընթացքում, պահպանել հարաբերություններ Արևմուտքի հետ, բայց շարունակել և պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ:
Հոնկոնգի հասարակայնությունը մայրցամաքային Չինաստանին 1 մլրդ յուանի (ավելի քան 143 մլն դոլար) չափով ֆինանսական օգնություն է տրամադրել COVID-2019 վիրուսի դեմ պայքարելու համար:
Պայթուցիկ նյութով հերթական ծանրոցն է պայթել Ամստերդամում:
Կորոնավիրուսի տարածման հետեւանքների ստույգ տնտեսական կանխատեսումն այժմ պատկերացնել հնարավոր չէ, առայժմ հայտնի չէ, թե որքան երկար կշարունակվի համաճարակը, եւ ինչպիսին կլինի դրա մասշտաբը:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական է տվել այն վերադասավորումների ֆոնին, որոնք կատարվել են Բորիս Ջոնսոնի կառավարությունում:
Բեռլինում մեկնարկեց աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։
Չինաստանի Հուբեյի նահանգի իշխանությունները յոթ օրվա ընթացքում կկառուցեն եւս մեկ հիվանդանոց COVID-19 վիրուսով վարակվածների բուժման համար:
ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Թուրքիան եւ Իսրայելը շրջահայաց են գործում Սիրիայում, ուստի նրանց մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը բացառված է:
Փետրվարի 13-ին ծխամշուշը Պեկինում հասել է մարդու առողջության համար վտանգավոր մակարդակի:
Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի կտրուկ աճ է արձանագրվել:
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունն առայժմ հաստատված սահմանում չունի. այն սխալ է թոքաբորբ անվանել, սակայն շնչուղիների սուր հիվանդությունների թվին նույնպես չի դասված:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթան Նազարբաեւը, քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից:
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Դեւալ Պատրիկը որոշում է ընդունել դադարեցնել իր նախընտրական արշավը 2020 թվականի նախագահական ընտրությունների շրջանակում:
Նոր կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը կսկսեն մարդկանց վրա թեստեր անցնել երեք – չորս ամիս հետո, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը։
Ճապոնիայում Diamond Princess ճամփորդանավում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվն ավելացել է 44 դեպքով՝ մինչեւ 218, իշխանությունները որոշում են ընդունել մինչեւ կարանտինի ժամկետի լրանալը նավից իջեցնել տարեցներին:
Միացյալ Նահանգները եւ «Թալիբան» արմատական շարժումը կարող են հաշտության համաձայնագիր ստորագրել արդեն ընթացիկ ամսում:
Չինաստանի կենտրոնական մասի Հուբեյի նահանգում նոր կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հիվանդացածների թիվը գերազանցել է 48,2 հազարը, նրանցից մահացել են 1310-ը, առողջացել 3441 բնակիչ: