Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանն ունի իրական շանս՝ մոտ ապագայում դառնալ էլեկտրաէներգիայի տեսանկյունից անկախ երկիր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Իրանցի զինվորականներն իրականացրել են բալիստիկ հրթիռի երկրորդ թեսթային փորձարկումը, հայտնում է Reuters գործակալությունը:
Աջ ղեկով ավտոմեքենաների գրանցման արգելքը Վրաստանում կհետաձվի մինչև 2017 թվականի հունվար ամիսը, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին: Այս մասին տեղեկացնում է sputnik-georgia-ն:
Անկարան մի շարք պահանջներ է ներկայացրել ԵվրամիությանըԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր մի շարք պահանջներ է ներկայացրել ԵՄ-ի հետ փախստականների ընդունման երկարատև համաձայանագրի կյանքի կոչման համար, գրում է korrespondent.net-ը:
Մի շարք երկրների դիվանագետներ իրենց անհանգստությունն են հայտնել ԱՄն-ին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած միլիարդատեր Դոնալդ Թրամփի հայտարարությունների առնչությամբ, գրում է Reuters-ը:
Թուրքիան պատրաստ է հետ ընդունել բոլոր անօրինական ներգաղթյալներին, որոնք Եվրամիություն են ժամանում Թուրքիայից՝ հաշվի չառնելով վերջիններիս ազգային պատկանելությունը:
Եվրոպացի առաջնորդների տեսքը, ովքեր խոնարհվում էին Թուրքիայի նախագահի առաջ ԵՄ-Թուրքիա գագագաթաժողովի ժամանակ, զզվելի էր, գրում է բրիտանական Guardian պարբերականի տեսաբան Փոլ Մեյսոնը:
Եվրամիությունը երեկ՝ մարտի 7-ին, Թուրքիայի հետ համաձայնեցրել է միգրացիոն ճգնաժամի լուծման հիմնական սկզբունքները: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան:
Թուրքիան խորացրել է համագործակցությունը ԿՀՎ-ի և ԱՄՆ-ի մյուս հատուկ ծառայությունների հետ՝ ստեղծելով համատեղ գաղտնի կոորդինացիոն կենտրոն, գրում է The Washington Post-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեին, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
Թող ոչ ոք տպավորություն չունենա, թե Թուրքիան կարող է ցանկացած պահի ներքաշվել պատերազմի մեջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Միխայիլ Ջանելիձեն այսօր հանդիպել են Բաքվում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր:
Այսօր սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ TURAZ Şahini-2016 զորավարժությունները, ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է haqqin.az-ը:
Ստամբուլի ոստիկանությունը երեկ ռետինե փամփուշտներ է կիրառել կին ցուցարարներին քշելու համար, ովքեր հավաքվել էին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, հայտնում է Reuters գործակալությունը:
Իրանցի գործարար Բաբակ Զանջանին կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է մահապատժի, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի իշխանություններին:
Ադրբեջանն աջակցել է ՕՊԵԿ-ի անդամ երկրների որոշմանը՝ սառեցնել նավթարդյունահանումը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևը:
Այս տարվա հունվարին Հայաստանն ավելի շատ առևտուր է արել ԱՊՀ, քան ԵՄ երկրների հետ, ընդ որում՝ ԱՊՀ պետություննրի շարքում առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանին: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր տեսակարար կշռում ԱՊՀ-ին բաժին է ընկել Հայաստանի ողջ առևտրի 33.9%-ը (2015 թ. հունվարին՝ 33%), իսկ ԵՄ-ին՝ 24%-ը (2015 թ. հունվարին՝ 23.1%): Երկու դեպքում էլ, սակայն, առևտուրը պակասել է մոտ 11%-ով:
Փետրվարից մեծ թափ առած Ադրբեջան-Ռուսաստան բարձր մակարդակի բանակցությունները դեռ շարունակվում են։ Փետրվարի 25-ին և 27-ին Պուտին-Ալիև հեռախոսազրույցներին հաջորդեցին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Ադրբեջան։
Սիրիայի արևելքում՝ Մաալուլայում, վերականգնվում են զինյալների ավերած տներն ու տաճարները, հայտնում է LifeNews-ը: Ահաբեկիչները քաղաքը գրավել էին 2013-ին, սակայն արդեն 2014թ. ապրիլին կառավարական զորքերին հաջողվել է ազատագրել հնագույն Մաալուլան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Սիրիայի հյուսիսում փախստականների համար նոր քաղաք կառուցել:
«Մոգերինիի այցը Երևան, ընդհանուր առմամբ, դրական ուղերձներով ուղեկցվեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական այցին Երևան ու Հայաստան-ԵՄ բանակցություններին։
Թուրքիայի Զինված ուժերն ամբողջությամբ պատրաստ են պատերազմի, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, գրում է թուրքական Milliyet թերթը:
Ռուսաստանն ու Ադրբեջանը պատասխանատու և հուսալի գործընկերներ են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն մարտի 6-ին պաշտոնական այց կկատարի Ադբեջան, հայտնում է Trend-ը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վաղը կայցելի Սամցխե-Ջավախեթի շրջան:
Թուրքական ոստիկանությունը ներխուժել է ընդդիմադիր Zaman թերթի գրասենյակ՝ ջրցան մեքենաներով ու արցունքաբեր գազով ցրելով միտինգ անող մարդկանց, որոնք բողոքում էին ոստիկանների կողմից խմբագրություն ներխուժելու ու այնտեղ խուզարկություններ իրականացնելու դեմ: Այս մասին տեղեկացրել էր թերթը:
Թուրքիայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հանսյորգ Հաբերը հայտարարել է, որ Անկարան պետք է կասեցնի կամ զգալի կրճատի Եվրոպա անօրինական ներգաղթյալների հոսքը, հայտնում է Reuters-ը:
Ոստիկանության նվազագույնը 2 աշխատակից է զոհվել, 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին տեղանքում որոտացած պայթյունի հետևանքով:
Ադրբեջանական SOCAR ընկերության հետ կնքված համաձայնագրից հետո Իրանից գազ գնելու անհրաժեշտություն Վրաստանը չի զգում: