Fitch վարկանշային գործակալությունն իջեցրել է Ադրբեջանի և 14 երկրի վարկանիշը
Համաշխարհային առաջատար Fitch գործակալությունը 2016թ. առաջին կիսամյակի արդյունքներով նվազեցրել է 15 երկրի կրեդիտային վարկանիշը, ինչը գործակալության համար կիսամյակային ռեկորդ է, գրում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Fitch-ի հաղորդագրությանը:
Միաժամանակ, գործակալությունը բացատրում է, որ վարկանիշների մեծ մասը նվազեցվել է նավթի գնանկման պատճառով:
Այսպես, երկրների մեծ մասը, որոնց վարկանիշը գործակալությունը նվազեցրել է, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներն են, իսկ նրանց տնտեսությունն ուղղակիորեն կախված է նավթի գներից:
Ընդհանուր առմամբ, աֆրիկյան և մերձավորարևելյան պետություններին բաժին է ընկել գործակալության 22 բացասական կանխատեսումներից 10-ը:
Վարկանիշների նվազեցման նախորդ երկրների ռեկորդը գրանցվել էր 2011թ., երբ 1 տարում նվազեցվել էր 20 վարկանիշ:
Fitch-ը փետրվարի 26-ին նվազեցրել է Ադրբեջանի վարկանիշը BBB- ից մինչև BB+ բացասական կանխատեսմամբ: