
Վրաստանի արևմուտքում հեղեղումներ են

Վրաստանի արևմուտքում օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևների և հունից դուրս եկած գետերի հետևանքով հուլիսի 9-ին հարյուրավոր մասնավոր տների
առաջին հարկեր հայտնվել են ջրի տակ: Քանդվել ու վնասվել են շուրջ մեկ տասնյակ
կամուրջներ` նախատեսված հետիոտների և ավտոմեքենաների համար:
Տեղական իշխանությունները լրագրողներին հայտնել են, որ ամենաշատը վնաս են կրել Սամեգրելոյի և Իմերեթիի շրջանները: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մի շարք շրջաններում վնասվել են էլեկտրահաղորդման լարեր, տասնյակ գյուղերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի այն շրջաններ, որոնք վնաս են կրել` տեղում ծանոթանալու հեղեղումից հետո ստեղծված վիճակին: