Հալեպում հայ զինծառայող է զոհվել

Հալեպում հուլիսի 10-ին տեղի ունեցած զինված բախումների ժամանակ զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող Փանոս Աղազարյանը (ծնված 1994 թվականին): Հալեպի «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ՝ Հալեպում հուլիսի 10-ի առավոտից սկսվել են սարսափելի հրթիռակոծությունները, բախումները, պայթյուններն ու հրաձգությունը: Բախումների հետևանքով պողոտաների վրա փամփուշտներ են տեղում: Քաղաքի զանազան հատվածներում հրթիռներ են ընկնում: Ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքն ուժգին կերպով ցնցվել է:

Պուսթան ալ Քասըր, Մունշիէ, Ճըտեյտե, Սեյֆ ալ Տաուլե, Աշրաֆիէ, Շեյխ Թահա, Սաատ Ալլահ Ճապրի, Մերիտիէն և այլ շրջանները զինյալ խմբավորումների կողմից ենթակվում են հրթիռակոծման:

Խմբավորումները փորձ են անում թափանցել հատկապես Ճըտեյտեի և Հին Հալեպի շրջաններ, սակայն սիրիական բանակը հետ է մղել նրանց փորձերը:

Բնակչությանը հանձնարարված է մնալ բնակարանների առավել ապահով և պատուհաններից հեռու սենյակներում, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ վտանգներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031