Ջավախքում հայտնաբերել են հայ ընտանիքի 37-ամյա մոր և 3 երեխաների դիերը

Georgiaonline-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի տներից մեկում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա 3 երեխաների դիերը: Երեխաներից երկուսն անչափահասներ էին: Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, սակայն հարևանները երեկ են հայտնաբերել նրանց դիերը: Ըստ կայքի՝ երեխաները եղել են 5, 16 և 18 տարեկան: Մոր և երեխաների դիերը տեղափոխել են Նինոծմինդայի դիահերձարան, որտեղ կկատարվի փորձաքննություն:

Տանը եղել են կինն ու երեխաները, իսկ ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031