Եվրախորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին ապահովող փաստաթուղթը

Եվրախորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության մասին փաստաթուղթը, հայտնում է Trend գործակալությունը:

Երեկ Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում քվեարկության է դրվել «Ադրբեջանի գործընկերության և համագործակցության համաձայնագրի մասին արձանագրությունը, մի կողմից, և Եվրամիության և անդամ երկրների միջև, մյուս կողմից, որը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրին Միության ծրագրերում»:

Քվեարկության արդյունքում փաստաթուղթը հաստատվել է: Փաստաթղթի ընդունման օգտին 577 մարդ քվեարկել է «կողմ», 67-ը՝ «դեմ», 51-ը՝ «ձեռնպահ»:

Տեսանյութեր

Լրահոս