Բաժիններ՝

Թուրքիայում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով 2 սիրիացի է սպանվել

Թուրքիայի Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային, ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով սպանվել է Սիրայի երկու քաղաքացի, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ սիրիացիները ռումբ են փորձել պատրաստել:

Հաղորդվում է, որ այն շրջանում, որտեղ բնակվել են սիրիացիները, հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս