
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստ է անհետացել

Ադրբեջանական contact.az կայքը տեղեկացնում է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ոչ մի տեղեկություն չկա «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդական կոմիտեի անդամ Խագանի Նասիրովի մասին: Կուսակցությունում կարծում են, որ նա կալանավորված է:
Ինչպես Turan-ին հայտնել է երիտասարդական կոմիտեի ղեկավար Իլհամ Հուսեյնլին, հունիսի 23-ից հնարավոր չէ զանգահարել Նասիրովին:
Չնայած ոստիկանություն բազմիցս դիմելուն՝ երիտասարդի ճակատագրի մասին տեղեկություն ստանալ այդպես էլ չի հաջողվել:
«Հաշվի առնելով նման դեպքերը՝ հնարավոր է ենթադրել, որ Նասիրովը կալանավորված է»,- ասել է փաստաբանը:
Կուսակցությունում ենթադրում են, որ ակտիվիստի ձերբակալության պատճառ կարող էին լինել նրա քննադատությունները երկրի իշխանությունների հասցեին՝ կապված Բաքվում կազմակերպված «Ֆորմուլա-1» մրցաշարի հետ: