
Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվում են նույն գյուղի երեք բնակիչներ

Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվում են նույն գյուղի երեք բնակիչներ: Վրացական jnews.ge-ի փոխանցմամբ՝ երեք կասկածյալներից մեկը, որը ձերբակալվել է, խոստովանել է հանցագործության կատարումը:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա երեք անչափահասերեխաների մարմինները: «Ռուսթավի 2»-ի տեղեկատվության համաձայն` երեխաները 5, 16, 18 տարեկան են: Տանը եղել են կինն ու նրա երեք երեխաները, իսկ ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսա ստան՝ Խաբարովսկ: «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ընտանիքի մերձավորների տեղեկություններով` նրանց տանջել են, ենթարկել բռնության, սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Ողջ գյուղը սարսափի մեջ է: Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն:
Փորձաքննությունների համար մարմիններն ու ղարկվել են փորձաքննությունների Նինոծմինդայի շրջանային բյուրո: Նախնական տեղեկատվության համաձայն` դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ: Բարեկամները միայն հուլիսի 10-ին են հայտնաբերել մարմիններ:Ենթադրվում է, որ մորն ու աղջիկներին մահացու վնասվածքները հասցվել են բութ գործիքով,իսկ ամենափոքրին` 5-ամյա տղային խեղդել են: Ամբողջ գիշեր տեղում աշխատել են քրեագետները: Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել իրողությունը: Սպանված ընտանիքի անդամները հայեր են` Խաչոտյաններ: