Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն քվեարկել է Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար վիզաները չեղյալ հայտարարելու օգտին

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Եվրամիության երկրներ կարճաժամկետ ուղևորությունների նպատակով Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ սահմանելու օգտին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայության ներկայացուցչին:

«Կոմիտեի անդամները կարծում են, որ այդ երկրները զգալի առաջընթաց են գրանցել այն նպատակների իրականացման հարցում, որը նրանց ներկայացվել էր որպես վիզաները չեղյալ հայտարարելու պահանջ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը՝ հայտնելով, որ նման որոշում ընդունվել է նաև Կոսովոյի նկատմամբ:

Ներկայում տվյալ հարցի շուրջ իրենց կարծիքը պետք է հայտնի նաև քաղաքացիական ազատությունների հարցերով ասամբլեայի կոմիտեն, հաջորդ փուլը պետք է դառնա Եվրախորհրդարանի կողմից վիզային ռեժիմի չեղյալ հայտարարումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031