
Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ռեստորանի վրա. կան սպանվածներ

Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել ռեստորաններից մեկի վրա, գրում է Anadolu գործակալությունը:
Ւնչպես հայտնում է գործակալությունը, հարձակման հետևանքով սպանվել է 3 մարդ, 3-ը վիրավորվել է: Տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են:
Նահանգի ոստիկանությունը սկսել է հարձակումն իրականացրած անձանց որոնողական աշխատանքները: