
Բաթումն ու Արևմտյան Վրաստանի մի քանի շրջաններ ջրածածկ են եղել

Արևմտյան Վրաստանի բազմաթիվ շրջաններ ջրի տակ են անցել հորդառատ անձրևների պատճառով, որոնք տեղացել են այս գիշեր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ջրածածկ են եղել Աջարիայի, Իմերեթիի և Աբխազիայի շրջանները: Տեղեկությունների համաձայն՝ անձրևների հետևանքով Իմերեթիում ջրածածկ է եղել 50 գյուղ:
Ավելի շատ տուժել է Վանի քաղաքը, ինչպես նաևՑիխեսուլորի, Մտիսձիրի, Շուամտա, Սալխինո, Դիխաշխո գյուղերը: Շրջանի տարածքների 80 տոկոսը ջրածածկ է:
Ոչնչացվել են բանջարաբոստանային կուլտուրաներ, տեղի բնակչությունը մնացել է առանց բերքի: Վնասվել են էլեկտրալարերը, ինչի հետևանքով բնակչությունը մնացել է առանց էլեկտրականության:
Անձրևները դեռ շարունակվում են, ինչի հետևանքով համապատասխան ծառայությունները դեռ չեն կարող ձեռնամուխ լինել մաքրման և վերականգնման աշխատանքներին:
Տարերային աղետը չի շրջանցել նաև Սուխումն ու Սուխումի շրջանը (Աբխազիա): Ջրածածկ են եղել նաև Բաթումի (Աջարիա) կենտրոնական փողոցները: