Բաժիններ՝

Տարածաշրջանում հինգ բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ է գրանցվել

ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 30-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ դիտացանցից:

Տարածաշրջանում 5 բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Հունիսի 30-ին 3.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Շեքի քաղաքից 52 կմ դեպի հարավ-արևելք: Հուլիսի 2-ին նույն մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում՝ Վան քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը Իրանի Խոյ քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 3.6 մագնիտուդ:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031