Մամեդյարովը կայցելի Վրաստան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը օգոստոսի 29-ին պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան:

Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին:

Ըստ գործակալության` Մամեդյարովը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի եւ արտգործնախարար Միխեյիլ Ջանելիձեի հետ:

Այցի ընթացքում կքննարկվեն Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031