
Հոկտեմբերին ԵՄ-ն կարող է Բաքվին մանդատ տրամադրել ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար

Հոկտեմբերի կեսին ԵՄ-ն կարող է Ադրբեջանին մանդատ տրամադրել ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ Ադրեջանի հետ բանակցությունները սկսելու համար: Այս մասին APA-ին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
Նրա խոսքով՝ կազմակերպության ներսում ընթանում է տվյալ հարցի քննարկման գործընթաց: Նա հայտնել է, որ Բաքվում տեղի է ունենալու ԵՄ-Ադրբեջան ենթակոմիտեների նիստը:
«Մենք պայմանավորվել ենք նրանց հետ և շուտով ձեռնամուխ կլինենք աշխատանքին: Եթե ես չեմ սխալվում, առաջին ենթակոմիտեի նիստը տեղի կունենա սեպտեմբերին, վերջինը` դեկտեմբերին: Բոլոր նիստերը կանցկացվեն Բաքվում: Անցկացման ժամկետները, կարելի է ասել, որ հայտնի են»,- ասել է Մամեդգուլիևը: