Ադրբեջանն ԱՀԿ-ից 1 միլիարդ դոլարի վարկ է խնդրել

Ադրբեջանական Report կայքի հաղորդմամբ` Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայատարարել է, թե Ադրբեջանն առաջարկել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) երկրում գյուղատնտեսության աջակցության նպատակով հատկացնել 1 միլիարդ դոլարի վարկ:

Վերջինս այս մասին հայտարարել է` մեկնաբանելով համաշխարհային կազմակերպությանն  Ադրբեջանի անդամակցության շուրջ հուլիսին Ժնևում կայացած բանակցությունների հերթական փուլը:

Նրա խոսքով` Ժնևում աշխատանքային խմբի նիստում քննարկվել է Ադրբեջանի արտաքին առևտրի ռեժիմը:

«Այնտեղ արդեն այդ հարցի վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստական աշխատանք է ընթանում, թե ինչպես պետք է ստանձնենք պարտավորությունները: Նիստն անցել է բավական ակտիվ, եղել են բազմաթիվ հարցեր և´ ԱՄՆ-ի, և´ ԵՄ-ի ու այլ երկրների կողմից: Դեռ սպասում ենք, թե երբ կգան նրանց հարցերը` գրավոր տեսքով»,- հայտարարել է Մամեդգուլիևը:

Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ, բանակցությունները կանցկացվեն 2017 թվականի առաջին կեսից ոչ շուտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031