
Հայտնի է 2016թ. Ադրբեջանում ինքնասպանություն գործած կանանց ու երեխաների թիվը

2016թ. առաջին 6 ամսում Ադրբեջանում 110 կին և 28 երեխա է ինքնասպան եղել: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի Ընտանիքի, կանանց և երեխաների պետական կոմիտեի տեղեկատվության և վերլուծական հետազոտությունների բաժնից:
Տեղեկությունների համաձայն` 2016թ. առաջին կեսին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երկրում մահացել է 72 կին և 19 երեխա:
Նշվում է, որ Ադրբեջանում տարեսկզբից ի վեր բացահայտվել է 2563 հանցագործություն, որոնք իրականացված են եղել կանանց նկատմամբ, 482-ը չի հաջողվել բացահայտել: