Բաժիններ՝

Թուրքիայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, կան տասնյակ վիրավորներ

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորներինը` 64-ի, հայտնում է Reuters-ը` հղում կատարելոբ բժշկական շրջանակներում աղբյուրներին:

Ավելի վաղ հաղորդվում էր 1 զոհի և 25 վիրավորի մասին:

Գործակալության աղբյուրների հաղորդմամբ` պայթյունը որոտացել է ոստիկանության բաժանմունքի մոտ, որն ամբողջությամբ ավերվել է:

Anadolu գործակալությունը հայտնում է 8 զոհի և 45 վիրավորի մասին, որոնցից 2-ի վիճակը ծանր է: Գործակալության տեղեկություններով` պայթեցվել է պայթուցիկով լի բեռնատար:

Հարձակման կազմակերպման մեջ Թուրքիայի իշխանությունները կասկածում են «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031