Խոհրդակցության մասնակիցներն իրենց դատապարտող դիրքորոշումները ներկայացրեցին, մասնավորապես նշելով, որ հարցի առնչությամբ հարկ է դրսեւորել միասնական եւ հետեւողական մոտեցում: Որոշվեց խմբակցությունների ներկայացուցուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ` ԱԺ հայտարարության նախագիծ կազմելու համար:
Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը պարտություն էր Հայաստանի համար, և դա Հայաստանին ոչ մի դիվիդենտ տալ չի կարող, ինչպես պնդում են ոմանք:
«Հետևելով Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական պրովոկացիաներին, ստեղծված տարածաշրջանային ճգնաժամին, պետք է հասկանանք, որ նրանք պատրաստ են ամեն ինչի, անգամ պատերազմի վերսկսման: Չնայած նրանք գիտակցում են, որ սկսած պատերազմական գործողություններում կպարտվեն»:
«Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելը զուտ տնտեսական գործարք էր»,- այսօր հրավիրված ասուլիսում այս կարծիքն արտահայտեց Երևանի Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում կայացած Կիպրոսի ԱՊՕԷԼ-ի և Ադրբեջանի Նեֆթչի հանդիպման ժամանակ տրիբունաներում բարձրացվել է պաստառ, որի վրա անգլերենով գրված է եղել «Կիպրոսը հունական է, Ղարաբաղը` հայկական»:
Նշվում է, որ Պետրեուսը հանդիպելու է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ամիր-Աբդոլահյանը մեկնաբանություն է արել նաև Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ Չմիավորման շարժմանը հնչած հայտարարության վերաբերյալ, որով քննադատվել էր Սիրիայի վարչակարգը: Իրանցի պաշտոնյան, մասնավորապես, նկատել է. «Եթե Մուրսին ավելի քաջատեղյակ լիներ Սիրիայի մասին, նա կփոխեր իր տեսակետները»:
Սեպտեմբերի 2-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
«Հանրապետություն» ու «Աթա-Ժուրտ» («Հայրենական») խմբակցությունները վերածվել են ընդդիմության: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ուղերձում նշվում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք համաժողովին, իսկ ՀՀ ոստիկանության պետը ԱՊՀ մասնակից-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահի իր լիազորությունները պատվիրակում է Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարին:
Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության ապստամբների հետ դաժան բախումների արդյունքում 9 զինծառայող եւ ոստիկան է զոհվել: Անվտանգության ևս 8 աշխատակիցներ վիրավորվել են:
Ակցիայի մասնակիցները Հայաստանի եւ Վրաստանի դրոշներով հավաքվել են դեսպանատան շենքի առջեւ` «Հունգարական իշխանությունները պատիվը վաճառել են նավթի դիմաց», «Քնած հայ սպային սպանած ադրբեջանցի հրեշն ազգային հերոս է դարձել» անգլերեն պաստառներով:
Մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու փաստի կապակցությամն հայտարարություն է տարածել նաև «Սարդարապատ» շարժումը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է…
Նախ ԵՀՄՖ-ն դատապարտում է ՀՀ ԱԳ նախարարության արտառոց պասիվ գործունեությունը կապված վերոհիշյալ հարցի շուրջ: Անհասկանալի է, թե ինչ դատողությունների շնորհիվ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը և վերջին վեց տարիների ընթացքում Հունգարիայի դեսպան, այսօր ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը վստահել են հունգար կոլեգաներին և չեն դիմել պատշաճ միջոցների սպասվելիք ակտը կասեցնելու համար:
Ջաբարը նաև գրում է, որ մարդասպանին «հերոս» կարգելու նման գործողությունից հետո ոչ մի ուղղադավան մահմեդական հարկ չի համարի նրանց կողքին կանգնել, քանզի ասված է Ղուրանում…
Փարիզում Մամեդյարովը կհանդիպի Մինսկի ԵԱՀԿ խմբի անդամների հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրները:
Հունգարական խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները կառավարությունից պահանջում են ներկայացնել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառները: Նրանցից մի քանիսն անգամ պահանջել են արդարադատության նախարարի հրաժարականը: Այս կապակցությամբ «Արմենպրես» գործակալությունը տեղեկացել է երեք ընդդիմադիր կուսակցությունների տեսակետներին:
«Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցում ինչպես Հունգարիան, այնպես էլ Ադրբեջանը հետևել են դատապարտյալների արտահանձնման Եվրոպական կոնվենցիայի դրույթներին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսկերովը:
Ընդդիմադիրները հարձակումներ գործելով նման օբեկտների վրա, նպատակ ունեն սահմանափակել կառավարական ուժերի կողմից մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների կիրառումը ցամաքային գործողություններին օժանդակելիս:
«Ընտրություններին հայեր շատ են ներկայացված, բայց պատգամավոր դառնալու ռեալ հնարավորություն ունեն չորս հայ»,- պարզաբանել է Ջավախահայերի միության ղեկավարը:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի Կառավարության որոշումը քննարկելու համար Ագային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու առիթով արդեն ստորագրահավաք է անցկացվում: 168.am-ին այս մասին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Համաձայն Reuters/Ipsos-ի հարցման, որի արդյունքները հրապարակվել են երեկ, գրանցված ընտրողների 31 տոկոսը Ռոմնիին տեսնում է որպես նախագահ: Օգոստոսի 27-ին հանրապետականին «գրավիչ» էր համարել միան քվեարկողների 26 տոկոսը:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանը դիմելով ներկա բարձրաստիճան պատվիրակություններին նշեց. «Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթաժողովի հայտարարության 391-րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը: Ա
«Ու եթե նրանք չեչեններ են կամ կիստիններ (էթնիկ չեչեններ, որ ապրում են Վրաստանում), դա մեծ վտանգ է ներկայացնում, ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինի»,- կարծում է Գեորգի Կարկարաշվիլին:
Հայ հաքերները անպատասխան չեն թողել երեկադրբեջանական իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը: Armenian Cyber Army հաքերային խումբը կոտրել է ադրբեջանական econews.az կայքը, իսկ կոտրված կայքում թողել` «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է» գրությունը՝ խոստանալով այդքանով չբավարարվել: Դրան այնուհետև հաջորդել է տեղեկություն այն մասին, որ ադրբեջանական AsSert հաքերային խմբավորման կողմից որպես պատասխան հարված կոտրվել է Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքը:
Օգոստոսի 26-31-ն անցկացված գագաթնաժողովին մասնակցել են շուրջ 120 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Անվտանգության խորհրդի նախագահության նախավերջին օրը Ֆրանսիան նախարարների հանդիպում է հրավիրել և քննարկել Սիրիայի բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու հարցը:
«Հայաստանը դիտարկում է Հունգարիայի կառավարության վերոնշյալ որոշումը որպես ոչ բարեկամական քայլ, որը խաթարում է Հայաստանի և Հունգարիայի միջև առկա գործընկերային լավ հարաբերությունները: Այսօր Հայստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությանը երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` Հայաստանի կառավարության որոշման մասին»:
Միացյալ Նահանգները նաև բացատրություն է պահանջել Հունգարիայից` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման վերաբերյալ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին նախատեսված է նրա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: