Բաժիններ՝

Թուրքիայի իշխող կուսակցությունը կողմնորոշվել է նախագահական ընտրություններում իր թեկնածուի հարցում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կողմնորոշվել է նախագահական ընտրություններում իր թեկնածուի հարցում:

Արընչը չի հայտնել թեկնածուի անունը՝ ընդգծելով, որ կուսակցության ընտրությունը շատ ակնհայտ է: Ավելի վաղ Արընչը հայտարարել էր, որ թուրք ժողովրդի մեծ աջակցությունն ու ՏԻՄ ընտրությունների արդյունքները հիմք են տալիս ասելու, որ Թուրքիայի վարչապետը (Ռեջեփ Էրդողան) իր թեկնածությունն առաջադրելու դեպքում կընտրվի երկրի նախագահի պաշտոնում:

Արընչը հայտարարել է, որ 2014 թվականի օգոստոսի 10-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իրենց ուշադրությունը բևեռվելու է 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների վրա, և յուրաքանչյուր ոք պետք է պատրաստ լինի, որ ԱԶԿ-ը դրանց արդյունքներով ևս 4 տարի կմնա իշխանության ղեկին:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Թուրքիայում անցկացվելու է միանգամից 3 ընտրություն՝ ՏԻՄ, խորհրդարանական ու նախագահական, ինչն աննախադեպ է Թուրքիայի պատմության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30