Մերձավոր Արևելքը չի մտնում ՆԱՏՕ-ի «գործողության շրջանի» մեջ. Իսպանիայի արտգործնախարար
Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը չի գտնվում ՆԱՏՕ-ի «գործողության շրջանում», և որ դաշինքը չի մասնակցի տարածաշրջանի հակամարտությանը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։
Ապրիլի 9-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է աջակցություն ցուցաբերել Հորմուզի նեղուցով ազատ անցում ապահովելու համար։
«Ոչ միայն մենք, այլև շատ դաշնակիցներ արտահայտվել են նույն ոգով. ՆԱՏՕ-ն չի մասնակցի այդ պատերազմին», – Իսպանիայի արտգործնախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա հիշեցրել է, որ «Մերձավոր Արևելքը չի գտնվում ՆԱՏՕ-ի գործողության շրջանում»։
Նախարարի խոսքով՝ Իսրայելի կողմից Լիբանանի տարածքի շարունակվող ռմբակոծությունները վկայում են, որ հրեական պետությունը «չի ցանկանում խաղաղության համար դադար տալ, չի ցանկանում ոչ մի վայրկյան հույս թողնել»։
Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին: Սակայն Իսրայելը հայտարարել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը դադարել էր։ ԱՄՆ-ն կոչ էր արել, որ իր դաշնակիցների մասնակցեն Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգության ապահովմանը, սակայն բացասական պատասխան էր ստացել։



